Կաքավ

Տեղեկատվական նյութ

Կաքավը գեղեցիկ, աղավնուց խոշոր թռչուն է: Նրա ոտքերը, կտուցն ու կոպերը կարմիր են, մարմինը՝ մոխրագույն: Հոնքերի շուրջը սև գիծ կա, որը հասնում է մինչև ականջները: Կաքավի քաշը 350 — 800 գրամ է: Կաքավները չվող թռչուններ են, ուշ աշնանը ոչ մեծ երամներով չվում են տաք երկրներ:

Կաքավի շատ տեսակներ կան: Հայաստանում բնակվում են քարակաքավն ու մոխրագույն կաքավը:

Քարակաքավն ապրում է ժայռոտ, քարքարոտ վայրերում: Մյուս կաքավներն իրենց բները սովորաբար հյուսում են գետնին, քարերի մեջ, թփերի տակ, լավ ծածկում են, քողարկում:

Մայիս-հունիս ամիսներին մայր (էգ) կաքավը 10 -25  ձու է ածում, թուխս նստում: 23 – 25  օր հետո ձվից դուրս են գալիս նուրբ, շատ փոքրիկ ձագեր, որոնք 1- 2 օր հետո արդեն ոտքի են կանգնում: Շուտով այդ ձագերը  ինքնուրույն են ապրում:

Կաքավները շատ չեն թռչում, կյանքի մեծ մասն անցկացնում են արտերում ու դաշտերում: Գեղեցիկ, հպարտ քայլվածք ունեն: Հայաստանում կաքավի անունով նույնիսկ տեղանուններ կան՝ Կաքավասար, Կաքավաձոր, Կաքավաբերդ:

Հարցեր և առաջադրանքներ

  • 1․Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
  • Չվել-Խմբովին տեղափոխվել՝ փոխադրվել՝ գաղթել մի վայրից մի ուրիշը:
  • Քողարկել-Որևէ բանով ծածկելով՝ փաթաթելով՝ տեղանքին համապատասխան տեսք տալով ևն, աննկատելի դարձնել:
  • 2․Գրի՛ր 3–4 նախադասություն, թե ինչու է կաքավը հետաքրքիր թռչուն և հրապարակի՛ր բլոգումդ։
  • Կաքավները շատ չեն թռչում, կյանքի մեծ մասն անցկացնում են արտերում ու դաշտերում:
  • Ձմռանը տաք մնալու համար կաքավները փորում են թունելներ և մինչև 50 սմ երկարությամբ փոսեր ձյան մեջ: Ուժեղ քամիների և ձնաբքի ժամանակ նրանք կարող են փոսեր փորել ձյան կույտերի մեջ , ծածկվեն ձյունով՝ սպասելով վատ եղանակին:
  • Ամենաբազմացող թռչուններից են։Մայր կաքավը կարող է 15-20 ձու դնել և թուխս նստել։Իսկ եթե հանարծ ,ինչ-որ բան պատահի ու ձագերը դուրս չգան,նորից կարող է դնել։
  • Արու մոխրագույն կաքավը շատ ակտիվ օգնում է ձագերի հարցում։

Իմ ընկերը

Ես ունեմ շատ ընկերներ։Ես սիրում եմ իմ բոլոր ընկերներին ու շատ կարոտում, քանի որ այս պահին նրանք գտնվում են շատ հեռու։Ես հիմա նոր երկրում եմ բնակվում և այստեղ նոր ընկերներ կունենամ։

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 25.09.2025

  1. Լրացրո՛ւ աղյուսակը
ԹիվըՀարյուրավորՏասնավորՄիավոր
347347
780780
701701
123123
2020
88
  • Գտի՛ր օրինաչափությունը և շարունակի՛ր լրացնել
200201202203204205206207208209
110109108107106105104103102101
125130135140145150155160165170
210200190180170160150140130120
437438439440441442443444445446
502501500499498497496495494493
750752754756758760762763764765
  • Հաշվի՛ր

3 x 2 = 6

3 x 20 = 60

12 : 4 = 3

12 x 2 = 24

36 : 6 = 6

6 x 10 =60

60 : 6 =10

7 x 7 = 49

10 x 1 = 10

10 x 10 = 100

72 : 9 = 8

7 x 6 = 42

32 : 8 = 4

21 : 7 = 3

4 x 8 = 32

42 : 6 = 7

4 Գրի՛ր թվանշաններով

չորս հարյուր վաթսուներեք՝  463

վեց հարյուր յոթ՝ 607

ինը հարյուր յոթանասուն՝ 970

ութ հարյուր իննսուներեք՝ 893

երեք հարյուր տասը՝ 310

երկու հարյուր ութսունինը՝ 289

5 Տրված թվերը ներկայացրո՛ւ կարգային գումարելիների գումարի տեսքով

468 = 4 հր + 6 տս + 8 մվ

302 = 3 հր + 0 տս + 2 մվ

623 = 6 հր + 2 տս + 3 մվ

905 = 9 հր + 0 տս + 5 մվ

233 = 2 հր + 3 տս + 3 մվ

505 = 5 հր + 0 մվ + 5 մվ

6 Լուծի՛ր խնդիրը

Լիլին ունի 350 դրամ, իսկ Միլենան ունի 400 դրամ: Կարո՞ղ  են  արդյոք նրանք գնել 1 տուփ ջրաներկ ու 2 վրձին, եթե ջրաներկն արժե 500 դրամ, իսկ 1 վրձինն արժե 50 դրամ:

Լուծում

1/ 350+400=750

2/ 2×50=100

3/ 500+100=600

4/ 750-600=150

Պատ՝ այո կարող են։

ԱՎԱՆԴԱՊԱՏՈՒՄՆԵՐ ԱՐԱ ԼԵՌԱՆ ԵՎ ԾԱՂԿԵՎԱՆՔԻ ՄԱՍԻՆ

Արայի լեռ
Ըստ ավանդության, լեռը կոչվել է Արա գեղեցիկ արքայի անունով: Ասորեստանի թագուհի` Շամիրամի դեմ ճակատամարտի ժամանակ, Արան իր զորքը դասավորել էր Արա լեռան ստորոտում: Շամիրամը դիրքավորվել էր Հատիսի լանջին: Համաձայն լեգենդի` Արա լեռը դա հենց Արա գեղեցիկի մարմինն է, որը ընկել էր ճակատամարտի ժամանակ: Հեռվից այն իրոք նմանվում է, ձեռքերը կրծքին դրած, պառկած մարդու: Հաճախ զբոսաշրջիկներից կարելի է լսել. «բարձրացանք ձեռքերի ուղղությամբ» կամ «թեքվեցինք դեպի ոտքերը»: «Ձեռքերը» դա լեռան միջնամասն է, իսկ «ոտքերը»` արևելյան մասը. այնտեղ է գտնվում ամենաբարձր կետը: «Քիթ» են անվանում, գագաթի արևմտյան մասում ցցվող` ժայռազանգվածը, որի պաշտոնական անունը Աքլորաքար է (2511 մ)

:

լեգենդ
1. Բանավոր ավանդությունների վրա հիմնված բանաստեղծական պատմություն՝ ասք որևէ պատմական կամ մտացածին անձի կամ դեպքի մասին:
2. Մտացածին՝ պատմություն որևէ անձի կամ դեպքի մասին:
3. (փոխաբերական) Հնարովի բան, անիրական՝ մտացածին խոսք՝ զրույց, առասպել:

Ծաղկեվանք
Ըստ մի այլ լեգենդի, Ծաղիկ անունով մի աղջիկ էր ապրում։ Իշխաններից մեկը հավանում է նրան և ուզում է ստիպելով ամուսնանալ։ Ծաղիկը վախենալով փախչում է Արայի լեռ և թաքնվում քարայրում։ Լեռան ստորոտում նա հանդիպում է մի հովվի, ով գառներ էր արածեցնում և խնդրում ոչ մեկին չհայտնել իր տեղը։
Զայրացած իշխանը սկսում է փնտրել Ծաղիկին, որպեսզի պատժի: Հանդիպում է հովվին, հովիվը վախենում է նրանից և հայտնում աղջկա տեղը։ Ծաղիկը տեսնելով, որ իշխանը ուր որ է կհասնի իրեն, բարձրանում է հսկա ժայռին և իրեն ներքև նետում։ Այդ պահին մատնիչ հովիվը իր ոչխարներով քարանում է։ Ծաղկի անվամբ էլ Արայի լեռան վրայի մատուռը կոչվում է Ծաղկեվանք։ Մատուռի կտուրից կաթացող ջուրը համարվում է Ծաղիկ կույսի արցունքները։ Մարդիկ գալիս են և տանում այդ ջրից՝ հավատալով, որ այն կբուժի իրենց  աչքերը։

Իմ անվան պատմությունը

Իմ  անունը  Անգելինա է։Իմ  անունը  մտածել է 

մայրիկս։Անգելինա անունը ունի լատիներեն 

և հին հունարեն արմատներ։ Այն նշանակում է 

հրեշտակ, Աստծո պատգամաբեր։  

Ես շատ եմ սիրում իմ անունը։